«Հայաստանում ի հայտ կգա՞ մի քաղաքական ուժ, որ ասի դառը ճշմարտությունը»․ Արշալույս Մղդեսյան
![]() 295 Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 18:30 «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում տեսնես ի հայտ կգա մի քաղաքական ուժ, որ ասի դառը ճշմարտությունը։ Հստակ ու առանց գույների խտացման կամ նոսրացման։ Ասի, եթե մենք դիմադրության չենք պատրաստվում, խոսքը պատերազմի մասին է, ապա տեսնելու ենք մեր մայրամուտը։ Տեսնես կլինի քաղաքական ուժ կամ անհատ, որ ասի մեզ բաժին հասած երկու պետությունները պահելու միակ ձևը դրան պատրաստ լինելն է, որ ահավոր ժամանակներ կարող են սկսել, դրանց պետք է պատրաստվել, ֆիզիկապես ու բարոյապես։ Տեսնես կլինի քաղաքական ուժ, որ ասի ճանապարհը մեկն է՝ պալիգոններում կրակելը, ամիսը գոնե մի քանի անգամ վարժանքների մասնակցելը, ռազմական գործին տիրապետելը։ Հայաստանին տոտալ պաշտպանության համակարգ է անհրաժեշտ, դա ասում են լուրջ ռազմական տեսաբանները, իսկ պրակտիկաներն ասում են Արցախում ու Հայաստանում պետք է լինի դիմադրության կազմակերպման միմյանց հետ փոխկապակցված օջախներ, հակառակորդդ պետք է զգա, որ քեզ կուլ տալուց ավելի մեծ խնդիրներ կունենա, քան քեզ հետ համագործակցելուց»։ Աղբյուրը` Արշալույս Մղդեսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
