«Ո՞վ էր քեզ ստիպում դառնալ երկրի ղեկավար». Աննա Կոստանյան
![]() 526 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 12:54 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Սեփական կետից ինչ ուզել բանակցելու հետևանքն էլ Արցախը հանձնելն ու «հանգիստ» խղճով ապրելը պիտի լիներ, փաստորեն։ Ինձ մի հարց ա միշտ տանջում. բա լավ, երբ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ծանոթացար «Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին» ու մի հսկայական ինֆորմացիայի, համոզվեցիր, որ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանը, բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նոր պայմաններ», «հասկացել ես, որ Ռոբերտ Քոչարյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի», ո՞վ էր քեզ ստիպում դառնալ երկրի ղեկավար ու բոլոր աղետաբեր որոշումների հեղինակ, ո՞վ էր ստիպում ինքդ քեզ դնես «զոհասեղանին»՝ հազարավոր ջահելների զոհելու գնով։ Չեմ հավատում ո՛չ քո հայրենասիրությանը, ո՛չ էլ քաղաքական ապաշխարությանը։ Իշխանատենչություն, իշխանություն ունենալու մոլուցք ու վերջ։ 2018-ից այս կողմ ամեն ինչ սրա մասին էր ու սրա շուրջ»։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
