Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բոլոր պատճառները բերեցիք, որ մնաք պաշտոնի ու մնաք «խաղի» մեջ»․ Ս․ Հովսեփյան

«Բոլոր պատճառները բերեցիք, որ մնաք պաշտոնի ու մնաք «խաղի» մեջ»․ Ս․ Հովսեփյան
206
Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 00:30

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Բոլոր պատգամավորները լուռ ու համաձայն են և կիսո՞ւմ են այսօրվա հնչեցրած մահախոսականի բովանդակությունը։
Բոլոր պատճառները բերեցիք, որ մնաք պաշտոնի ու մնաք «խաղի» մեջ։ Մնացի՛ք, անգամ շատերդ պատրաստվեցիք կիսել պատասխանատվությունը կապիտուլյացիայի փաստաթղթի։ Գո՜հ եք։
Բա այն մարդիկ, որոնք դեմ էին, քիչ թե շատ, այսօր կիսո՞ւմ են էդ պատասխանատվությունը և միանո՞ւմ են Արցախը, Սյունիքն Տավուշը, Վայոց Ձորը թշնամուն հանձնելու գործին։
Մինչև առավոտ սպասում եմ ձեր քայլերին։ Որոշ մարդկանցից դեռ հույս ունեմ».

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան