Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Կարճաժամկետ հեռանկարում պետք է կառուցենք Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը». քաղաքագետ

«Կարճաժամկետ հեռանկարում պետք է կառուցենք Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը». քաղաքագետ
314
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 16:42

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարճաժամկետ հեռանկարում պետք է կառուցենք Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը. նոր դաշնակիցներ, տարածաշրջանային ռազմա-քաղաքական դաշինքներ ձևավորելով, զինվելով, բանակի համապարփակ ռեֆորմացիայի, վերակազմակերպման և վերաձևավորման միջոցով։
Միջնաժամկետ հեռանկարում՝ Արցախից օկուպացված տարածքների դեօկուպացիա և Արցախի կայուն զարգացման ապահովում՝ Հայաստանի Հանրապետության հետ ընդհանուր ինտեգրացիոն գործընթացի մեկնարկով։
Երկարաժամկետ հեռանկարում՝ ավելի հավակնոտ ու մեծ ծրագրեր, որոնց մասին խոսելն այսօր իմաստ չունի։
Այսօր նույնիսկ միջնաժամկետ հեռանկարի մասին խոսելն է անիմաստ հատկապես նրանց ականջներին, ովքեր միայն այսօրվա ու այս պահի համար են ապրում։
Կարճաժամկետ հեռանկարն իր հերթին պետք է բաժանվի ներքին և արտաքին կոմպոնենտների, յուրաքանչյուր դեպքում կոմպետենտ ակտորների ներգրավմամբ։
Բայց սա արդեն դարձավ կառավարության ծրագիր, ուստի բավարարվենք այսքանով։
Հ.Գ. Թե բա անելանելի վիճակում ենք...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան