«Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական հրթիռով

«Մոսկվա» հրթիռային հածանավը, որը հրդեհից հետո խորտակվել է Սև ծովում, խոցվել է ուկրաինական հականավային հրթիռով, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան աղբյուրին։
Միաժամանակ, գործակալության զրուցակիցը չի կարողացել ասել, թե ուկրաինացի զինվորականները ստույգ ինչ զինատեսակ են օգտագործել։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն, պնդել են, որ հածանավը խոցվել է ուկրաինական արտադրության «Նեպտուն» հականավային հրթիռներով։ Փենթագոնում WP-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ պայթյունը «Մոսկվա» հածանավում տեղի է ունեցել ապրիլի 13-ին, երբ նավը գտնվում էր Օդեսայից մոտ 75 ծովային մղոն հեռավորության վրա։ Ապրիլի 14-ին Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ նավի վրա, իրոք, պայթյուն է տեղի ունեցել, սակայն ինչն է դրա պատճառը, դեռևս հայտնի չէ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հածանավի վրա անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչից էլ զինամթերք է պայթել։ Ապրիլի 15-ի գիշերը ՊՆ-ն հայտնել է, որ նավը կորցրել է կայունությունը և խորտակվել փոթորկի ժամանակ քարշակման ժամանակ։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30