«Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը. «Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։
Տասնամյակներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, միտումնավոր ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, իրականացնում է մշակութային ցեղասպանություն տարբեր ձևերով. եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանատների բարբարոսական ավերածություններ են տեղի ունենում, զուգահեռաբար փորձեր են արվում ապահայկականացնել այդ հուշարձանները, վերագրել ալբանացիներին։ Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո այս հանցանքները նոր թափ ստացան և հասան ահռելի զանգվածների։ Հայկականությունը և քրիստոնեությունն Արցախից ջնջելու գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ խաղաղության օրակարգը միայն վտանգավոր ծուղակ է մեզ համար։
ԱՄՆ կատարած այցիս ժամանակ տարբեր հանդիպումներին կոնգրեսականներին եմ փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ Ադրբեջանի կողմից Արցախի մշակությանին ժառանգությունը ոչնչացնելու և ատելության խոսքի քարոզի մասին։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»։

«Գոյ» թատրոնը վերադառնում է
142Երեկ, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
33007.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
37706.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
39106.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
34506.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
30506.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
67302.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
265101.09.2026, 00:24