Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը:
Ֆերդինանտ Մանուկյանը ծնվել է 1941 թ. ապրիլի 20-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1960 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-72 թթ. եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը: Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառներում:
Նկարչի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերականությունը՝ «Մուտք Գյումրի» (1970 թ., որմնանկար), «Գյումրեցիներ» (1970 թ.), «Սասունցիների պարը», (1973-75 թթ., խճանկարներ) և այլն: Հաստոցային գործերից են՝ «Նատյուրմորտ», «Մեկ ամիս գյուղում» (1986 թ., «Տարվա լավագույն աշխատանքի» համար մեդալ), «Կնոջ իրան», «Տիեզերք» (1980-90 թթ.) և այլն: Ստեղծել է նաև 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997 թ.), ջրաներկ նկարաշարեր (2000-2004 թթ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994 թ., 2002 թ., 2012 թ.), Գյումրիում (1995 թ.), Փարիզում (1999 թ.), Փասադենայում (2001 թ.), Հաագայում (2004 թ.) և այլուր:
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: 1990 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015 թ.՝ Ժողովրդական նկարչի կոչման:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ֆերդինանտ Մանուկյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
96Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
204Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
21317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
33416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
120415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59012.09.2026, 23:54