«Հայտարարությամբ վերահաստատվեց ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության մանդատը». Դանիել Իոաննիսյան
![]() 269 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 13:30 ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Որոշ արձանագրումներ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից 1. Հայտարարությամբ (22-րդ կետով), ըստ էության, Հայաստանը լեգիտիմացնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը: 2. Հայտարարության 9-րդ կետով Հայաստանը, դե ֆակտո, դատապարտում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները և ակնարկեց դրանք շրջանցելու հարցում ՌԴ-ին աջակցելու մասին: 3. Հայտարարության 10-րդ կետով ինֆորմացիոն-կոմունիկացիոն անվտանգության հարցում ՌԴ-ի հետ համագործակցելու պարտավորվածությունը, ընդհանրապես նման է Ստոկհոլմյան սինդրոմին: 4. Հայտարարության 23-րդ կետում տրամաբանորեն պետք է լիներ վարձկանության դատապարտումն ու դրա դեմ պայքարի մասին ինչ-որ սիրուն խոսքեր, բայց չկար: 5. Հայտարարության մի շարք կետերում (4, 22, 30 և այլն) գնում է այն հստակ գիծը, որ Հայաստանը չպիտի ունենա իրապես սուվերեն արտաքին քաղաքականություն: 6. Թեև հայտարարության մի շարք կետեր ինտեգրացիոն տրամաբանության մեջ են, սակայն դրանում որևէ խոսք չկա Միութենական պետության մասին: 7. Հայտարարությամբ վերահաստատվեց ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության մանդատը, որը, վերջես, էական կասկածի տակ էր դրվել: 8. Հայտարարությունում չկա որևէ ողջույնի կամ աջակցության խոսք կապված Երևանի նախաձեռնած խաղաղության օրակարգի ու հռետորաբանության հետ»: Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
