«1970 թվականին Մոսկվայի այս սրճարան է գալիս Մինաս Ավետիսյանը». Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին Մոսկվայում գտնվող Գրողների միության սրճարանը առանձնահատուկ էր նրանով, որ այդ հաստատության պատերը ողողված էին զանազան պատկերներով, գրառումներով, ստորագրություններով, բանաստեղծական տողերով: Սրճարան մտնող յուրաքանչյուր նշանավոր դեմք իրենից հիշատակ էր թողնում հենց պատի վրա:
1970 թվականին այստեղ է գալիս Մինաս Ավետիսյանը: Նրան առաջարկում են որևէ անկյունում իր այցելությունը փաստող գրառում անել: Սկզբում Մինասն ասում է, որ չի կարող, քանի որ ներկեր ու վրձին չունի: Բայց նույն պահին սրճարանում հավաքվածները գտնում-բերում են անհրաժեշտ պարագաները: Եվ սրճարանի մուտքից դեպի ձախ, պատի վրա Մինասը նկարում է հայկական բնանկար ու իր դիմանկարը:
Ես չգիտեմ՝ այսօր այդ նկարը պահպանվու՞մ է, թե՞ ոչ: Սակայն, բարեբախտաբար, կա այն ժամանակներից մնացած մի լուսանկար, որն էլ ներկայացնում եմ ձեզ»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
96Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
204Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
21317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
33416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
120415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59012.09.2026, 23:54