«Առաջիկա շաբաթներին իրավիճակը կվատթարանա». Ուկրաինայի պաշտպանության նախարար

756
Չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ., 22:24
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Ռուսաստանի դեմ պատերազմի առաջիկա շաբաթներին կայունության և միասնության կոչ է արել, հայտնում է РБК-Украина-ն։
Նրա խոսքով, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում իրավիճակը կմնա ծանր։
«Պայմանագրերի գործնական իրականացումը, վերապատրաստումը և նյութատեխնիկական ապահովումը որոշակի ժամանակ է պահանջում։ Իսկ Ռուսաստանն արդեն ուժեր է կուտակել Ուկրաինայի արևելքում լայնածավալ հարձակման համար»,- ասել է ուկրաինացի նախարարը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմատեխնիկական օգնության ծավալը միայն կաճի։
«Ռուսաստանն արդեն գիտակցում է իր ռազմավարական պարտությունը, բայց դեռ կփորձի մեզ ամենաշատը վնասել: Ցավոք, մինչ հաղթանակի հասնելը մենք դեռ կկորցնենք մեր զինվորներին»,- ասել է Ռեզնիկովը:

«Գորիսի քոլեջի տնօրենը ճնշումներ է գործադրում հաշվապահի նկատմամբ՝ ստիպելով իմ դեմ կեղծ բողոք ներկայացնել»․ Կարեն Լազարյան
116:42
«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»․ Ոսկան Սարգսյան
6114:24
«Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից»․ Հայաստան Հակոբյան
8314:06
Հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին (տեսանյութ)
13913:24
«Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7410:24
«Գովազդները մեծ ծավալով ու անկանոն հայտնվեցին մետրոպոլիտենում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7510:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6209:42
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6407:24