«Մի ողջ սերունդ զոհ գնաց մեր արկածախնդրությանը». Արամ Գևորգյան
![]() 495 Շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ., 01:06 Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Մինչև 2018-ը մեզ ինկուբատորի մեջ էին պահում. ո՛չ գիտեինք դաժան աշխարհաքաղաքականությունն ինչ ա, ո՛չ գիտեինք պատերազմն ինչ ա, ո՛չ էլ մտքներովս կանցներ, որ մեր պես ազգին երբևէ ինչ-որ բան կարա սպառնա: Պետությունը ներկայացնող կար, բանակը լավից-վատից պահող կար, Արցախը մերն էր, ժեխն էլ՝ ծակերում նստած: 2018-ից հետո մեզ զոռով հանեցին մեր տաք ու ապահով միջավայրից, ասեցին, որ թալանված ենք, դրա դեմ պետք ա պայքարենք: Ումից ու ինչ էին թալանել՝ քչերին հետաքրքրեց: Մեզ հանեցին մի աշխարհ, որի գոյության մասին մենք 26 տարի ա մոռացել էինք, իսկ ոմանք անգամ չէին էլ տեսել այն: Մենք մեր ձեռքով քանդեցինք ինկուբատորի պատերը, որպեսզի դուրս գանք ավելի լավ աշխարհ, որն իրականում պարզվեց ջունգլի էր՝ իր չգրված օրենքներով ու ոչ մի տեղ չամրագրված նորմերով: Մեզ էսքան տարի ջունգլիի մեջ ապահովագրել, մեկուսացրած պահել էին, որպեսզի չտեսնեինք ու չզգայինք էն, ինչ զգում էին մյուս ազգերը: Քաոսը, պատերազմն ու արհավիրքները չհարցրեցին, թե քանի հազարամյակի պատմություն ունենք, չհարցրեցին, թե ովքեր են մեր նախապապերը: Անգամ առաջին քրիստոնյա լինելը մեզ չփրկեց քրիստոնյա աշխարհի աչքի առաջ վերստին կոտորվելուց: Մենք բախվեցինք իրական աշխարհի բետոնե պատին ու մի ողջ սերունդ զոհ գնաց մեր արկածախնդրությանը: Մենք էլ երբեք ինկուբատոր չենք վերադառնալու, որովհետև անվերադարձ լքել ենք այն, քանդել պատերը: Հիմա մեզնից հասնում է միայն ուժեղ լինել, դիմակայել ջունգլիի օրենքներին, զտել մեզնից դավաճան թերմացքներին ու պահպանել ազգ կոչվելու մեր իրավունքն էս արևի տակ: Մեկընդմիշտ հիշեք՝ մեր թափառական չդառնալու համար մեզնից բացի ոչ ոք չի պայքարելու: «Ամեն մեկն իր համար». էս ա ջունգլիի օրենքը: Կա՛մ կպայքարես ու ողջ կմնաս, կա՛մ կուլ կգնաս աշխարհին»: Աղբյուրը` Արամ Գևորգյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
