Մեծ էկրան բարձրացավ «Պոլլի» ֆիլմը

Ապրիլի 28-ին Երևանում կայացավ «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Հարությունյանը։ Գլխավոր դերակատարներն են Էդիկ Առաքելյանը, ով մարմնավորում է պատանի Նարեկին, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանը, Ռաֆայել Երանոսյանը և այլք։

Մանկական արկածային, դետեկտիվ ժանրի ֆիլմում արծարծվում են ընտանեկան փոխհարաբերությունները, ի ցույց դրվում դրանց անլիարժեքության արդյունքում ծնվող խնդիրները։

Ֆիլմի առանցքային թեման որսագողությունն է։
Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ ֆիլմի սցենարը մշակել են ինքն ու որդին, դերասանական կազմի ընտրությունը նույնպես փոխադարձ համաձայնությամբ է որոշվել։
«Քանի որ ֆիլմը տղայիս տարիքային խմբի համար է նախատեսված, ամեն ինչում հետը հաշվի եմ նստել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա։

«Այսօր մեր երեխաներին պետք են ֆիլմեր, որոնցից մի բան կսովորեն և կհասկանան, որ վերջում բարին է հաղթում»,- ասաց ֆիլմի գլխավոր դերակատարներից Սոս Ջանիբեկյանը։

«Երեխաներին ճիշտ ուղղորդող ֆիլմ է»,- նկատեց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։
Ֆիլմի կարևոր շեշտադրումներից է բնության նկատմամբ հոգածության կարևորությունը, ազնվությունն ու հավատարմությունը։

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
25613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
26013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
34212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
34712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
48710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
67108.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
81607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
85206.09.2026, 22:36