Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պետականության ախոռացման վերջին փուլը 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններն էին»․ Պետրոս Մակեյան

«Պետականության ախոռացման վերջին փուլը 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններն էին»․ Պետրոս Մակեյան
253
Շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ., 23:54

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետություն, թե ախոռ
Ս․թ․ ապրիլի 13-ին ԱԺ-ում վարչապետն իր ինքնախոստովանությունից հետո, հաջորդ օրը հանդես եկավ երբեմնի ընդդիմադիր Նիկոլի կերպարով և քիչ էր մնում հրաժարվեր նախորդ օրվա իր թեզից՝ Արցախի հանձման միջոցով «խաղաղության դարաշրջանի» բացման կամ, որ նույն է, վերջնական կապիտուլյացիայի գնով պահել իշխանությունը։
Նիկոլն իր ոճով անհասցե հոխորտում էր ինչ-որ կենտրոնների վրա, որոնք ոչ միայն պատերազմ են սանձազերծել, այլև զոհերի թիվն են որոշել, նա վրդովված հայտարարում է՝ «․․․մենք ախոռ չենք, պետություն ենք, չպետք է թույլ տանք՝ մեզ հետ այդպես վարվեն»։
Արձանագրենք, որ պետականության ախոռացման գործընթացը շարունակվում և խորանում է հիմա, երբ օրվա իշխանությունները, հիմնական կարգախոս հռչակած՝ թալանչիներից թալանն առգրավել ու վերադարձնել պետական բյուջե և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, իրենք ներքաշվեցին կոռուպցիայի, ճոխության մեջ, որով շարունակվում է կազմաքանդվել պետական կառավարման համակարգը։
Պետականության ախոռացման վերջին փուլը 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններն էր, երբ ընտրողների 25-30 տոկոսը նախընտրեց երկիրն աղետի հասցրած, ազգային արժանապատվությունից զրկած պարտության սիմվոլին Տիգրան Մուկուչյանի բոնուսով «վերընտրել» վարչապետ։
Որպեսզի ասվածը հիմնավոր լինի առաջիկայում կներկայացնեմ փաստերի շարք՝ պետական կառավարման համակարգի կազմաքանդման վերաբերյալ, որի հետևանքով իշխող խմբակը շարունակում է երկիրը վերածել ախոռապետության։
Հ․Գ․ Մեր երկրում ախոռացման գործընթացն սկսվել է 1994թ-ի զինադադարից հետո, և տարբեր ինտեսիվությամբ շարունակվում է 28 տարի, բայց պետության կազմաքանդումը, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ ախոռի վերածման վերջնական փուլը, սկսվեց 2018 թ-ից՝ իշխանությունն ուսապարկերին հանձնելուց հետո, որոնք ոչ միայն հուսախաբ արեցին ժողովրդին, այլև պետականությունը հասրեցին աղետի, ինչը շարունակում են խորացնել։
Հ․Գ․ «Դահիճից զոհի» կարգավիճակ։
Այն, որ պատերազմը սանձազերծված էր գերտերությունների, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոնսեսուսով Թուրքիայի ակտիվ դերակատարմամբ, փաստ է, ուստի ապրիլի 13-ին Աժ-ում Նիկոլ Փաշինյանը նորություն չասեց, բայց հաջորդիվ ընդդիմադիր Նիկոլի կերպարով, նախորդ օրվա իր իսկ ինքնախոստովանության արդյունքում դահիճի կարգավիճակում հայտնված Փաշինյանը, փորձեց ընդունել զոհի կարգավիճակ՝ ամբողջ մեղքը բարդելով ինչ-որ կենտրոնների վրա։ Այո՛, Նիկոլ Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը, ինչը նա խոստովանեց ԱԺ-ում ապրիլի 13-ին՝ ասելով, որ կունենայինք նույն արդյունքը՝ առանց զոհերի։ Այստեղ Նիկոլը կրկին ստում է՝ արդյունքը մեզ համար այլ կլիներ՝ չէինք ունենա Շուշիի, Հադրութի, Լաչինի, Քելբաջարի կորուստը, դա հնարավոր կլիներ, եթե Նիկոլը մինչև պատերազմը խոսեր հանրության հետ և պատրաստ լիներ հրաժարականի, որին նա չգնաց, ավելին՝ շարունակում է կառչած մնալ իշխանությանը՝ երկիրը տանելով վերջնական կապիտուլյացիային «խաղաղության դարաշրջանի» քողը տակ»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան