«Ուսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել». Տ. Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տեսնես ինչպե՞ս են իրենց զգում այն մարդիկ, ովքեր ծառայում են սույն անձի՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ենթակայությամբ։
Ուսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա։
ԱԱԾ տնօրենին հորդորելու կարիք չեմ տեսնում, որովհետև սա ուղիղ ենթարկվում է Փաշինյանին, իսկ նրա շրջապատում նման դեմքերը խրախուսելի պաշտոնյաներ են։
Հիմա սրա նմաններով ով է՞ զբաղվելու, թե՞ դիտավորյալ եք անում, որ մարդիկ ափերից դուրս գան ու գլուխները ջարդեն, էտ ժամանակ էլ ասեք, թե գիտեք, ընդդիմությունը իրավապահների նկատմամբ բռնություն է կիրառում։
Իրավապահ համակարգի ղեկավարություն, փաստորեն էս բռնությունների մասին էիք հա՞ իրար հերթ չտալով զգուշացնում։ Պետական մեքենան իր ողջ լկտիությամբ ուզում է հանրությանը ներկայանալ և մտածում է, որ երևի անպատիժ կմնա։
Մեդիահաբի լրագրողի, օպերատորի նկատմամբ այս լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա։
Իրավապահ համակարգ, եթե սրան էլ չեք արձագանքելու, ասեք վերջնական իմանանք, բայց հետո չասեք, թե ինչի եք մեզ գործիք, մահակ կամ իշխանական չագուչ անվանում»։

«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
8203:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
10302:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
9000:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
11000:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
15000:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
222Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
101Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
112Երեկ, 22:24