Սուրիկ Խաչատրյանի որդիները, ունենալով հոգեբուժական խնդիրներ, ստացել են վարորդական վկայական
![]() 741 Չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ., 13:42 Ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորն օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, ովքեր հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։ Իսկ Երևանի բնակիչներ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։ Նշված անձանց մի մասը Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք են։ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։ Նախաքննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք ստացել վարորդական իրավունքի վկայականներ։ |

«Նիկոլը 2 օրից կզանգի Պուտինին կամ կայցելի ու կզեկուցի, չմտածեք»․ Զարուհի Մուրադյան
17203:06
«Շատ արագ մի՛ գնացեք ԵՄ, որ արագությունից գլուխը չպոկվի մարմնից»․ Ոսկան Սարգսյան
23302:54
«Բռնաբարության համար կասկածվող Դավիթ Այնազյանին ամեն կերպ փայփայում են Վեդու ՔԿ-ում, փորձում անունը հանել գործի թղթերից». Սյուզի Բադոյան (տեսանյութ)
17700:54
«Կան լուրեր երրորդ՝ ենթադրաբար ազդեցիկ վիժվածք մանկապիղծի մասին». Սամվել Աշոտյան
26500:42
«Չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
17500:12
«Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից»․ Վարդուհի Սարգսյան
20100:06
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին
145Երեկ, 23:30
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացվել է խիստ նոտա
376Երեկ, 22:15
