«Երեկ ընդդիմության համար չափազանց տխուր օր էր». Սուրեն Սուրենյանց
![]() 394 Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 10:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Իհարկե, հասկանալի պատճառներով՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը կորցրել է իր արժեքը, ու դրա պատճառն այն է, որ գործող վարչապետը հանդես է գալիս հակասական հայտարարություններով։ Մյուս կողմից, Նիդերլանդներում Փաշինյանը ԼՂ խնդրում, հայ-ադրբեջանական դիալոգի վերաբերյալ հանդես է եկել մի քանի հայտարարություններով։ Դրանք կարող էին գոնե մասամբ ցրել այն մտավախությունները, որոնք ընդդիմադիր վերջին գործընթացի առիթ են հանդիսացել։ Ասածս այն է, որ ընդդիմությունն արմատական դիրքերից նահանջելու ու իշխանության հետ խորհրդարանական ու այլ ֆորմատներով բանակցելու, երկխոսելու ազդակ ստացել է, եթե, իհարկե, ակցիաների բուն նպատակը Հայաստանի անվտանգությունն ու Արցախն են։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը գնա դիալոգի ճանապարհով, ապա ոչ միայն կարող է քաղաքականապես մոտիվացված համարել վերջին օրերի իր գործողությունները, այլ նաև պնդել, որ իր գործողություններով նպաստել է արտաքին քաղաքական ռիսկերի չեզոքացմանը։ Եթե շեշտը դրվի անտագոնիստական տրամադրությունների գեներացիայի ու Երևանի քաղաքապետարանի «պաշարման» տիպի արկածախնդիր գործողությունների վրա, ապա շարժումն օրերի ընթացքում մարգինալացվելու է՝ դրանից բխող հետևանքներով։ Երեկ ընդդիմության համար չափազանց տխուր օր էր, հետևություններ անել է պետք»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
