«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը
![]() 279 Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 19:24 «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Անցած տարվա մայիսի 12–ից ադրբեջանական զորքերի կողմից մինչև այժմ, ըստ պաշտոնական աղբյուրների, օկուպացված է մեր պետության 40-45 քառակուսի կմ տարածք: Թեև ադրբեջանական զորքերի ներթափանցման ժամանակ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն եղել է այն, որ նման պայմաններում հնարավոր չէ գնալ սահմանագծման և սահմանազատման, սակայն կարճ ժամանակ անց հետքայլ է արվել այդ հայտարարությունից՝ շրջանառության մեջ դնելով «հայելային հետքաշման» թեզը: Այս ամենը փոխեց նաև միջազգային հանրության արձագանքը հարցի վերաբերյալ, որոնց դիրքորոշումը մինչ այդ հստակ էր․ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ադրբեջանական զորքերի ներկայության պայմաններում հնարավոր չէ խոսել իրական խաղաղության կառուցման կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին: Փաստացի, սա ցույց է տալիս, որ մեզ հետ խոսում են ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից, իսկ մեր պաշտոնյաները իրենց անզգույշ հայտարարություններով յուրատեսակ կերպով «արդարացնում» են Բաքվի գործելաոճը՝ փորձ անելով քողարկել սեփական դիվանագիտական և բանակցային ձախողումները։ «Ապրելու երկիր» կուսակցության համոզմամբ՝ անթույլատրելի է մոռացության տալ վերոնշյալ հանգամանքը և օր առաջ օրակարգ պետք է վերադարձնել ադրբեջանական զորքերի ներկայության անթույլատրելիությունը, շարունակել ջանք գործադրել այդ ուղղությամբ՝ հասցեական և հստակ ուղերձներով, առաջ մղելով առանց ատելության խոսքի խաղաղության կառուցման ճանապարհը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
