««Տատիկիս վարսերը» ֆիլմը փակած ***ներին հարց եմ տալիս». Հովհ. Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի մայիսին սրանք «Տատիկիս վարսերը» ազգային ֆիլմի ֆինանսավորումը փակեցին, գումարը տվեցին երկու ֆիլմերի, մեկը տրանսգենդեր մարզիկի մասին, երկրորդը մտավոր թերհաս, դեռահաս աղջկա, որին բռնաբարում է մի զինվորական, հետո մորթում է սեփական հայրը։
Ոչ տրանսգենդեր մարզիկի, ոչ էլ բռնաբարված թերհասի մասին ֆիլմ նկարելը պարսավելի բան չի։ Լարս ֆոն Թրիերը երկու դեպքից էլ կարող է լավ պատմություն ստանալ, բայց Դանիայի կինոինստիտուտը երբեք չի ֆինանսավորի էդ ֆիլմերը դանիական ազգային ֆիլմի ֆինանսավորումը փակելու հաշվին։ Առավել ևս, եթե նկարողները չեն կարող Լարսի հստակության ու անողոքության գոնե 1%-ին հավակնել։
Էս մարդիկ եկան իշխանության հստակ նպատակներով ու բաց պատերազմ հայտարարեցին բոլորին, ովքեր դեմ էին դրանց։ 4 տարում քանդեցին երկրի հիմքերը, տապալեցին կառավարման բոլոր օղակները, խայտառակ պարտություն բերեցին մեզ, քաշեցին երկիրը հիասթափության ու ատելության ճահճի մեջ։
4 տարվա մեջ միլիարդներ մսխեցին արվեստի կառավարման ոլորտ, բայց չստեղծվեց գոնե մեկ ազդեցիկ ստեղծագործություն, մնայուն գոնե կես-խոսք, որ ոգեշնչված կլիներ նողկալի «հեղափոխությամբ» ու կարտացոլեր սրանց ժամանակը, որովհետև իրենք ապաշնորհ դերասաններ էին, արածներն էլ՝ վատ բեմադրություն։ Փլատակներ ու անապատ, ահա էս են թողնելու մեզ ռադները քաշելուց հետո։
«Տատիկիս վարսերը» ֆիլմը փակած անասուններին հարց եմ տալիս․ կյանքում գոնե մի էսպիսի կարպետ գտե՞լ եք ֆիլմի համար, էսպիսի երկու հագուստ կարել տվե՞լ եք, էսպիսի տուն, դեկոր, սեղան, գտե՞լ եք ֆիլմի համար, էս ծավալի դերասանների ընտրություն արե՞լ եք երբևէ, Հայաստանը ոտի տակ տվե՞լ եք դարասկզբի տուն, սպասք, ատրիբուտներ գտե՞լ եք ֆիլմի համար։ Իհարկե՝ չեք արել։ Դրա համար էլ փակել եք, մտածելով, որ թրիքի ճանճը կարող ա խանգարի կովին կաթ տալ, իսկ մարդուն՝ կաթից ստանալ կարագ»։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
93Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
200Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
21117.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
33216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
119915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58912.09.2026, 23:54