Հայաստանի առաջին պետական շքանշանը

«Ռետրո Երևան» ֆեյսբուքյան խումբը լուսանկար է հրապարակել ու գրել. «Հայաստանի առաջին պետական շքանշանը, 1919 թվական
Ներկայացնենք մի բացառիկ պատմական նմուշ. Հայաստանի Հանրապետության առաջին պետական շքանշանը՝ «Հայրենիքին արած ծառայությունների համար»: Այն թողարկվել էր պետական սուղ միջոցներով 1919-ի մայիսի 28-ի Հայաստանի անկախության առաջին տարեդարձի տոնին՝ Անկախ և Միացյալ Հայաստանի ակտը ընդունելու կապացությամբ: Շքանշանի դիմային մասում պատկերված է Արարատ սարը և գրված է՝ «Հայաստանի Հանրապետություն, 28 ՄԱՅԻՍ 1918», իսկ դարձերեսին «Միջերկրական - Սև Ծով - Սևանա Լիճ» խորհրդանշական գրությունն է՝ հայ մարտիկների պատկերով կենտրոնում:
Առաջին հայկական այս պարգևի սահմանման մասին որոշումն ընդունել է Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը 1919 թ. մայիսի 26-ին: Համաձայն որոշման՝ շքանշանի ստեղծման համար նախատեսվել է 20 հազար ռուբլի։ Իսկ ահա 1920-ի հուլիսի 2-ին կառավարությունը հաստատել է արդեն «Վարդան Զորավար»՝ առաջին հայկական ռազմական շքանշան սահմանելու մասին որոշումը։ Հետաքրքրական է, որ զեկույցում ներկայացված են եղել Հակոբ Կոջոյանի կողմից պատրաստված էսկիզները, իսկ ընդունող հանձնաժողովի նախագահն է եղել Ալեքսանդր Թամանյանը, սակայն այդ շքանշանի էսկիզները, ցավոք, չեն պահպանվել»:

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
113Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
129924.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
57823.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
59323.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
227620.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
173019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
83218.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
181818.09.2026, 18:54