Կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հետաքրքիր հանգամանք նշեմ». Արամ Վարդևանյան

«Հետաքրքիր հանգամանք նշեմ». Արամ Վարդևանյան
192
Կիրակի, 15 մայիսի, 2022 թ., 12:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գրառումը. «Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը՝ դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Ավետիք Չալաբյանի դեմ քրեական գործ եք հարուցում՝ հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված, հայրենասեր մարդուն: Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է՝ գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան