Ռուսական կողմը հայտարարել է, որ «Ազովի» գունդը հանձնվել է առանց նախապայմանների

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ստորաբաժանման զինյալները հանձնվել են ռուսական կողմին առանց պայմանների։ Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Ռուս դիվանագետը մեկնաբանել է The New York Times-ի հրապարակումը, որը պնդում է, որ «Ուկրաինան ավարտել է իր մարտական առաքելությունը Մարիուպոլում», իսկ զինվորականները «տարհանվել են, ինչը նշանավորել է մարտերի ավարտը» Ազովստալում։ «Ես չգիտեի, որ կան այդքան շատ միջոցներ անգլերենով պարզ հաղորդագրություն փոխանցելու համար. «Ազովի» ստորաբաժանման «նացիստները» անվերապահորեն հանձնվեցին»,- անգլերեն ասել է Պոլյանսկին:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ստորաբաժանման զինյալների և ուկրաինացի զինծառայողների հանձնման մեկնարկի մասին, օրվա ընթացքում նրանք վայր են դրել զենքերը և դուրս են եկել՝ 265 գրոհային, այդ թվում 51-ը՝ ծանր վիրավոր:

«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա Ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
1912:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
5612:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
4711:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
4811:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
4911:12
«Նարեկ Մկրտչյանը հերթական հարցազրույցին գնացել է առանց գուլպաների»․ Դավիթ Գալստյան
6010:18
Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»
8809:06
Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
6908:54