Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի բանակցությունների մեկնարկը

Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների քննարկումը, FT-ին հայտնել են աղբյուրները։
Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի դեսպանները հանդիպել են՝ որպեսզի բանակցություններն սկսեն այն նույն օրը, երբ Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացրել են իրենց հայտերը, սակայն Անկարայի խոչընդոտումը դադարեցրել է ցանկացած քվեարկություն:
Նշվում է, որ դա կասկածի տակ է դնում դաշինքի՝ մեկից երկու շաբաթվա ընթացքում սկանդինավյան երկրների հայտի առաջին փուլի շուրջ ընդունման հնարավորությունը։
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները պետք է վավերացնեն դրանք, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ դաշինքն ստորագրի ընդունման արձանագրություն և պաշտոնապես հրավիրի այդ երկրներին՝ միանալ ՆԱՏՕ-ին:
«Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է, որ հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու աջակցությունն այս հարցում»,- այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ չորեքշաբթի օրը Անկարայում ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հայտնում է Anadolu-ն։
«Մեր երկիրը միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, ակնկալել, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին և միևնույն ժամանակ կաջակցի ահաբեկիչներին, առնվազն անհամապատասխանության ցուցանիշ է»,- ասել է նախագահը։
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ անվտանգության առումով ՆԱՏՕ-ի նշանակությունն արժեզրկելու փորձերն անընդունելի են։

«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
1112:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
8612:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
6711:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8211:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7711:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
10109:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
10309:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
8909:12