«Հերոսի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում». Տիգրան Աբրահամյան
![]() 668 Հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ., 10:36 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկի ու նրա եղբոր՝ Արթուրի շուրջ ստեղծված իրավիճակն ամբողջությամբ ցույց է տալիս այս իշխանության արժեհամակարգի ու բարոյականության լիակատար բացակայությունը։ Իշխանության բեզպրեդելի հետևանքով նախ Գարիկին ձերբակալեցին, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան էր վատեցել, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ նրա եղբորը՝ Արթուրին, ձերբակալեցին ու փորձում են տանել կալանավորման։ Այսօր 9-10 ժամ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում էինք, որտեղ քաղաքական իշխանությունն իր հերթական լկտիությունն էր բեմադրում։ Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում, որի նպատակը մեր զոհված տղերքի ծնողների և հարազատների ակտիվությունը կասեցնելն է։ Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, որովհետև այդ մարդիկ, նրանց շուրջ համախմբած քաղաքացիները, ամեն ինչ անելու են իրենց արդար պահանջներն առաջ մղելու և վերջնական հանգրվանին հասնելու համար։ Պետք է կանգնել զոհված, անհետ կորած հերոսների ընտանիքների կողքին, աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր ընկերներին։ Սա բոլորիս բարոյական պատասխանատվության հարցն է»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Ալիևը կարող է բարկանալ». Հակոբ Բադալյան
14701:06
«Արցախը ՀՀ-ի տարբեր մարզերի համար ապահովում էր թիկունքայնություն, անվտանգություն, տնտեսական գործունեության դաշտ». Հայկ Խանումյան
14200:18
«ՀՀ նոր Սահմանադրությունում առաջարկում եմ վարչապետին ներկայացվող պահանջներին ավելացնել մի տեղեկանքի պահանջ». Հովսեփ Կուբատյան
103Երեկ, 23:54
Փենթագոնը քննարկում է Խարգ կղզու գրավման համար 3000 դեսանտ ուղարկելու հարցը
272Երեկ, 23:48
«Մեր ազգային արժեհամակարգում նման խեղված բարոյազուրկ վարքաբանություն գոյություն չունի». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
182Երեկ, 23:30
«Իրանը հրաժարվել է միջուկային զենք մշակելու իր ծրագրերից». Թրամփ
233Երեկ, 23:20
Մի շարք ՀԿ-ներ դատապարտել են Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու խոսույթը
170Երեկ, 23:18
«ՀՀ-ում «պատերազմի կուսակցությունները» բերում են խաղաղություն, իսկ «խաղաղության կուսակցությունները»՝ պատերազմ»». Կարեն Հեքիմյան
154Երեկ, 22:18
