Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Դեսպանների դեմ արշավ իրականացնողներն ունեն քարանձավային ընկալումներ». Սոսի Թաթիկյան

«Դեսպանների դեմ արշավ իրականացնողներն ունեն քարանձավային ընկալումներ». Սոսի Թաթիկյան
236
Հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ., 23:36

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում և սփյուռքում Հայաստանում ԱՄՆ դեսպանի դեմ և որևէ երկիր այցելող Հայաստանի պաշտոնյաների կամ այդ երկրում մեր դեսպանների դեմ արշավ իրականացնողներն ունեն ծայրահեղ պարզունակ ու քարանձավային ընկալումներ միջազգային հարաբերությունների մասին։
Մեզ ամբողջ պատմության ընթացքում կործանող հանգամանքներից մեկը եղել է այն, որ փոխանակ համախմբվենք արտաքին մարտահրավերներին միասին դիմակայելու նպատակով, իրար դեմ ենք պայքարում։ Գոնե ուկրաինացիներից օրինակ վերցրեք։
Ինչ վերաբերում է դեսպան Թրեյսիին, ապա նրա հետ ունեցած մի քանի հանդիպումներից ստացած տպավորությունների նրա գործունեության վերլուծության հիման վրա կարող եմ ասել, որ Հայաստանում հավատարմագրված ամենասրտացավ դեսպաններից է։ Արժե նշել հատկապես Սյունիքի հանդեպ նրա մեծ ուշադրությունը։ Ինչքան հասկանում եմ, նրա դեմ արշավը պայմանավորված է Բաքու կատարած նրա այցելությամբ, որն աբսուրդ է, քանի որ այդ այցը տեղի է ունեցել ամերիկյան դեսպանների մասնակցությամբ իրականացվող տարածաշրջանային միջոցառման շրջանակներում, որն ամեն տարի հարավկովկասյան մայրաքաղաքներից մեկում է կազմակերպվում, նախորդ տարիներին Երևանում և Թբիլիսիում է տեղի ունեցել, այս տարի եղել է Բաքվի հերթը»։

Աղբյուրը`   Սոսի Թաթիկյան