Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Դեպի Բաղրամյան 26». Գեղամ Մանուկյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Դեպի Բաղրամյան 26». Գեղամ Մանուկյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
244
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 10:12

«Երթով շարժվում ենք դեպի Բաղրամյան 26, որտեղ ժամանելու է Լիտվայի նախագահը, որտեղ արտահայտելու ենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, պահանջները»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին:

Այս պահին երթն ուղևորվում է նախագահական նստավայր:

Հիշեցնենք՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ` Երևանում