«Վրաստանը չի վերադարձնի Հարավային Օսիան և Աբխազիան ռազմական ճանապարհով». Զուրաբիշվիլի
591 Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ., 21:12 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը չի օգտվի ուկրաինական պատերազմից՝ ռազմական ճանապարհով իր տարածքները վերադարձնելու համար, փոխանցում է «Էխո Կավկազա»-ն։ «Սա ակնհայտ է, ևս մեկ ռուսական ապատեղեկատվություն»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի Ազատության հրապարակում՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։ «Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ՝ Աբխազիայի և Ցխինվալիի մեր քաղաքացիներին. հաստատում եմ, որ Վրաստանը ձեր դեմ պատերազմով և ուժով ոչինչ չի ծրագրում։ Այսօր բոլորի համար պարզ է, թե որ երկիրն է սպառնում իր հարևանների ինքնիշխանությանը, ինքնությանը, կյանքին։ Եվ սա Վրաստանը չէ։ Մենք ձեզ առաջարկում ենք ձեր լեզվի, ինքնության, պատմության, մշակույթի ազատություն, հարգանք և պաշտպանություն»,- ասել է Վրաստանի նախագահը։ Զուրաբիշվիլին Ռուսաստանին Հարավային Օսիայի միացման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը ռուսական հերթական սադրանքն ու անեքսիայի սպառնալիքն է անվանել։ «Մենք չենք կարող Ռուսաստանին թույլ տալ ևս մեկ ճակատագրական սխալ թույլ տալ և կրկին անտեսել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները։ Սա անպատասխան չի մնա և կառաջացնի միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,- հավելել է Զուրաբիշվիլին։ |
«Մարդիկ ցավից ու անորոշությունից ծերանում են մի քանի ժամում». Գոհար Վարդանյան
9004:18«Շարժումը գլխավորած առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված». Դավիթ Անանյան
13102:06«Իշխանության քարոզչությունն ատելությամբ է ընդունվում անգամ նրա համակիրների կողմից». Վահան Հովհաննիսյան
11501:24«Կուռք չստեղծե՛ք». Բագրատ Սրբազանի պատգամը (տեսանյութ)
11901:18«2020-ին Պարգև քահանա Զեյնալյանը դավաճանին ասաց՝ սպասիր Աստծո դատաստանին». Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)
11500:54«Հիմա ես հարցնում եմ՝ ձեռքը ե՞րբ է կ***լու». Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
13900:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանցի հատուկջոկատայինը՝ Կիրանցում (տեսանյութ)
14600:06Հայտնի են վաղվա երթի մեկնարկի ժամն ու վայրը (լուսանկար)
135Երեկ, 23:54