ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»
612 Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին Հարությունյանը ներկայացրել է Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները և գրեթե նույն մտքերն է արտահայտել, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ հարցուպատասխանի ժամանակ։ Վստահեցրել է, որ Փաշինյանը Բրյուսելում չի հրաժարվել Արցախի կարգավիճակից, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր հայտարարի չեկած՝ բանակցությունների մասին իր մեկնաբանություններով է փորձել տպավորություն ստեղծել, թե դրված է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Ղարաբաղում ապրող «էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության» ապահովման հարցը։ ԱՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փոխանցել է, որ ինքը չի կարող հաշվի չառնել Արցախի դիրքորոշումըև ինքնուրույն որոշումներ կայացնել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Սրանից հետո կարող ես էլ բան չասել». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
49Երեկ, 23:54«Բեմի վրա ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ երեխայի մահվան դեպքի մասին
75Երեկ, 23:36«Բագրատ Գալստանյան՝ Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
77Երեկ, 23:30«̀Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը». Ոսկան Սարգսյան
54Երեկ, 23:24«Պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում». Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
57Երեկ, 23:06«Կիրանց մուտքը վիզայով է, ոստիկանական 3 անցակետ պիտի անցնես». Կիրանցի բնակիչ
68Երեկ, 22:48«Այս տարի Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել». Տաթևիկ Հայրապետյան
74Երեկ, 22:24Սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը (լուսանկար)
137Երեկ, 22:06