Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երեկ Յուրի Խաչատուրովը ակնհայտ սուտ մանիպուլյացիա արեց». Վ. Հարությունյան

«Երեկ Յուրի Խաչատուրովը ակնհայտ սուտ մանիպուլյացիա արեց». Վ. Հարությունյան
320
Շաբաթ, 04 հունիսի, 2022 թ., 15:06

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Երեկ Յուրի Խաչատուրովը նիկոլի փրկության հարթակից ակնհայտ սուտ մանիպուլյացիա արեց։ Նա փորձեց մի թեզ շրջանառել, թե իբր մինջև 1998-ի հեղաշրջումը Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու հարց է քննարկել իշխանությունը։
Յուրի Խաչատուրովն այն գեներալներից է, որը 2008-ին բանակը հանել է սեփական ժողովրդի դեմ։ Յուրի Խաչատուրովը սովորական ռազմական հանցագործ է և շարքային սուտասան։
Ղարաբաղը Ադրբեջանի կազմում առաջին անգամ քննարկել է իր հայր Ռոբերտ Քոչարյանը և ստորագրել է ընդհանուր պետություն կոչվող ծրագրի տակ։ Այդ ծրագրով Ղարաբաղը կազմում էր ընդհանուր պետություն Ադրբեջանի կազմում, ունենալով բարձր ավտոնոմիա (ինքնավարություն) Ադրբեջանի դրոշի ներքո։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ ծրագրի հետ, խնդրեմ՝ գրեք, ուղարկեմ։ Ի դեպ, այդ ծրագրի տակ կա երկու ստորագրություն՝ Ռոբերտ Քոչարյանի և Արկադի Ղուկասյանի, իսկ ադրբեջանական կողմը չի ստորագրել։
Ի դեպ, այդ ծրագիրն առաջարկվել է նաև 1996-ին Լիսաբոնում, որին վետո է դրել նախագահ Լևոն Տեր Պետրոսյան. այդ ելույթը ևս կա համացանցում և ցանկացողներին կարող եմ ուղղարկել»։