Ռուսական գնդակոծությունների հետևանքով այրվել է Ուկրաինայի ամենամեծ փայտե տաճարը

Ռուս զինվորականների նախօրեին գնդակոծել են Դոնեցկի մարզում գտնվող Մոսկվայի պատրիարքարանի Սվյատոգորսկի տաճարը։ Արդյունքում հրդեհվել է փայտե շինությունը։ Այրվող եկեղեցու լուսանկարը հրապարակել է 95-րդ առանձին օդային հարձակման բրիգադի սպա Յուրի Կոչևենկոն։ Նշենք, որ տաճարը կառուցվել էր խորհրդային տարիներին պայթեցված հին եկեղեցու տարածքում՝ 1992-ին և ամենամեծ փայտե եկեղեցին էր Ուկրաինայում:
Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցին հաստատել է ռուսական հարձակման փաստը տաճարի վրա. «Ռազմական գործողությունների արդյունքում լայնածավալ հրդեհ է բռնկվել Սուրբ Վերափոխման Սվյատոգորսկի Ամենայն Սրբերի տաճարի տարածքում։ Վանքի գլխավոր տաճարն ամբողջությամբ այրվել է»։
Հունիսի 1-ին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանը գնդակոծել է Սվյատոգորսկի Լավրան, ինչի հետևանքով զոհվել են երկու վանականներ և միանձնուհի։ Եվս հինգ մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Ծանր վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
87Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
191Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
119415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58812.09.2026, 23:54