Կյանքից հեռացել է Վրեժ Հակոբյանը
![]() 709 Երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ., 17:06 Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է. «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հակոբյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։ Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938թ. հունվարի 10-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Ավարտել է Երևանի Հ.Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցը: 1958-62թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Ինստիտուտն ավարտելուց հետո, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան, իսկ 1977թ. նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982թ.՝ տնօրեն: Այդ շրջանում թատրոնը հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Նորվեգիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա և այլուր: Խաղացած ներկայացումներից են՝ «Լաբիրինթոս» (Ժուռնալիստ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վ.Դեմարի «Հիշիր վաղվա օրը» (Ռոբերտ), Վ.Փափազյանի «Ժայռը» (Սերոբ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Արտակ Մոկաց) և այլն: Դերեր է կերտել նաև մի շարք մանկական հեքիաթներում: Նկարահանվել է հայկական ֆիլմերում՝ «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Մհերի արկածները արձակուրդում» (1973թ.), «Ժայռ» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Արևիկ» (1978թ.), «Թռիչքը սկսում է գետնից» (1980թ.), «Правила охоты. Штурм» (2015թ.), «Բրավո, վիրտուոզ» (2015թ.) և այլն: 1992թ., Շաքե Թուխմանյանի և Ժան Նշանյանի հրավերով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ.Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Թադե), «Պաղդասար ախպար» (Կիպար), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ) ներկայացումներում: Երևան վերադառնալուց հետո, ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչությունը, իսկ մինչ 2003թ.՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը: 2003-13թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը: Նկարահանվել է նաև «Դիմակահանդես» (2010թ.), «Դժվար ապրուստ» (2011-13թթ), «Բախտաբեր» (2015թ.) հեռուստասերիալներում: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: Աղբյուրը` Հայաստանի թատերական գործիչների միություն |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
32414:55
Մահացել է Իրինա Շևչուկը
482Երեկ, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
340Երեկ, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
324Երեկ, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
39223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
54621.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
94716.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
84516.02.2026, 09:06

