«Մինչև հիմա տեղյակ չէ, որ մարտական պատրաստության հետ կապված խնդիրը ԳՇ-ի անելիքն էր». Տիգրան Աբրահամյան
![]() 527 Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 10:24 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Պաշտպանության նախարարն ասում է, որ բանակում բարեփոխումներ են արվելու, որի արդյունքում զինված ուժերն զբաղվելու է երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այն գործով, ինչով պետք է զբաղվեն։ Սրան հասնելու ճանապարհին իշխանությունը որոշել է Գլխավոր շտաբի պետին տալ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ։ Պաշտպանության նախարարը մինչև հիմա տեղյակ չի, որ զորքերի մարտունակության, մարտական պատրաստության հետ կապված խնդիրը մինչև իր ասած «բարեփոխումն» էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր անելիքն էր։ Երկրորդ՝ իշխանությունը կարծում է, որ ԳՇ պետին Պաշտպանության նախարարի ենթակայության բերելով կկանխի այնպիսի հայտարարությունները, ինչպիսին եղավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի ենթակա ԳՇ նախկին պետն արել է իշխանության համար անցանկալի հայտարարություն, որը, ըստ այս իշխանության, չէր լինի, եթե նա լիներ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Աբսուրդ։ Երրորդ՝ Գլխավոր շտաբում և Պաշտպանության նախարարությունում կան նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք պետք է կառուցվածքային փոփոխությունների միջոցով վերակազմավորել, բայց դրա համար ԳՇ պետին իմաստ չկա ՊՆ առաջին տեղակալ սարքել։ Ավելին՝ սա ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծում։ Խոսում են ԳՇ-ի՝ բացառապես մարտական պատրաստությամբ զբաղվելու մասին, սակայն այն տանում են մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
