Մոլդովան հրաժարվել է Բելառուսին արտահանձնել ուկրաինացի պատգամավորին

Մոլդովայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է Բելառուսին հանձնել Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Յակովենկոյին, ով ձերբակալվել էր հունիսի 5-ին Մոլդովայի սահմանին։ Այս մասին հայտնում է NewsMaker-ը։
«Արտահանձնումից հրաժարվելու պատճառները պայմանավորված են այդ անձի՝ որպես Ուկրաինայի Գերագույն Ռադայի անդամի կարգավիճակով, ով 2019 թվականին Դոնեցկի մարզում հաղթել է ընտրություններում»,- նշել է դատախազությունը:
Մոլդովայի դատախազությունը կասկածում է, որ եթե Յակովենկոյին արտահանձնեն Բելառուս, ապա նրա նկատմամբ դատավարությունը արդար չի լինի։ Բացի այդ, Մոլդովայի դատախազությունը կարգադրել է ազատ արձակել ուկրաինացի պատգամավորին։
Հունիսի 5-ին Մոլդովայի սահմանային ոստիկանությունը Բելառուսի խնդրանքով ձերբակալել էր Յակովենկոյին։ Մոլդովայի սահմանապահ ծառայությունը նշել է, որ ուկրաինացի պատգամավորին Բելառուսը ներառել է «Ինտերպոլի» հետախուզվողների բազայում։ Նրանք հավելել են, որ Յակովենկոն մեղադրվում է կաշառակերության և կոռուպցիայի մեջ։ Այդ ժամանակվանից ուկրաինացի պատգամավորը գտնվում է քննչական մեկուսարանում։

«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
1715:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
5914:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
5514:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
6114:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
15713:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
7612:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
7112:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
22110:18