Պուտինը հայտարարել է, թե Պետրոս Առաջինի նման «կվերադարձնի հողերը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ժամանակակից Ռուսաստանի դերն ինքնիշխանությունն ու տարածքները «վերադարձնելն ու ամրապնդելն է»։
«Դատելով ամեն ինչից, ի վերուստ մեզ տրվել է վերադարձնել ու ամրապնդել (հողերը-խմբ.), և եթե ելնենք նրանից, որ մեր գոյության հիմքում ընկած են այս հիմնարար արժեքները, ապա, անշուշտ, կհաջողվի լուծել մեր առջև ծառացած խնդիրները»,- ասել է նախագահը հինգշաբթի օրը երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ՝ զուգահեռներ տանելով Պետրոս Առաջինի դարաշրջանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ Հյուսիսային պատերազմի տարիներին Պետրոս I-ը Շվեդիայից ոչինչ չի խլել, «վերադարձրել է»։
«Պետրոս I-ը 21 տարի Հյուսիսային պատերազմ է մղել: Թվում էր, թե նա կռվել է Շվեդիայի հետ և ինչ-որ բաներ է պոկել։ Բայց նա ոչինչ չի պոկել, նա վերադարձրել է»,- ասել է Պուտինը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է «ամբողջ Լադոգայի տարածքին, որտեղ այսօր հիմնադրված է Պետերբուրգը»։
ՌԴ նախագահը նաև խոստացել է չկանգնել «նույն փոցխի վրա, ինչ ԽՍՀՄ-ը», և որ ռուսական տնտեսությունը կմնա բաց։

«Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր «խաղաղությանը»». Աստղ Գալեյան
214:18
«Ամբողջ պատերազմը երկու արտահայտության մեջ». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
914:12
«Երբ իշխանությունները փոխվեն, պատերազմի բոլոր հանգամանքները կբացահայտվեն». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
2714:00
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
4213:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4413:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
5613:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6112:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:36