Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է իր հիմնադրման 85-ամյակը

Հունիսի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը կվայելի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումները հայտնի տենորներ՝ Պերճ Քարազյանի և Հայկ Թոնգուրյանի մասնակցությամբ։ Տոնական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։
Գրեթե ինը տասնյակ տարի ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: Մինչև 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանը: 1939 թվականից մինչև 1944 թվականը, ինչպես նաև 1954-1960 թվականներին երգչախումբը ղեկավարել է Արամ Տեր-Հովհաննիսյանը: Իսկ 1961թ. սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և հայտնի դասական այլ կոմպոզիտորների մեծաթիվ հռչակավոր ստեղծագործությունների կատարմամբ:
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում երգչախումբը հանդես է եկել Փարիզի Palais des Congrès, La Salle Pleyel, Théâtre des Champs Elysées, Լոնդոնի Queen Elizabeth Hall և Westminster Methodist Center Hall, Պրահայի the Salle Smetana, Նյու Յորքի Avery Fisher Hall, Բոստոնի Symphony Hall, Դետրոյթի Orchestra Hall, Լոս Անջելեսի Scottish Rite Auditorium, Մոսկվայի կոնսերվատորիայի և այլ աշխարհահռչակ համերգասրահներում:
Կանադայում թողարկվել են երգչախմբի «LITURGIE ARMENIENNE», իսկ Մոսկվայում «LITURGY of KOMITAS» ձայնասկավառակները:

Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
5821:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
190Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
187Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
188Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
184Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
56429.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
67128.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
281624.09.2026, 23:30