«Մարգարյանի դամբարանն ավելի ծավալուն է, քան Թումանյանինը, Կոմիտասինը, Խաչատուրյանինը, Սարոյանինը, Ֆրունզիկինը, Կարեն Դեմիրճյանինը միասին». Հակոբ Կարապետյան

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Էսօր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Թող նախկին վարչապետի հոգին խաղաղության մեջ կենա, բայց գրածս նրա մասին չի։
Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ Թումանյանը, Կոմիտասը, Խաչատուրյանը, Սարոյանը, Ֆրունզիկը, Կարեն Դեմիրճյանը և հայ ազգի այլ հանճարներն են թաղված, ամենամեծ շիրիմը Անդրանիկ Մարգարյանին է։ Կներեք գռեհկացնելու համար, բայց Մարգարյանի դամբարանն ավելի ծավալուն է, քան վերեւում թվարկած մարդկանց շիրիմները՝ միասին։
Չգիտեմ, ինչքանով է առհասարակ Անդրանիկ Մարգարյանն արժանացել Պանթեոնում հանգչելու պատվին, բայց էդ փաստի ու դամբարանի ծավալների համադրությունը երբեք հանգիստ չի տալու ինձ։
Ի դեպ, Նժդեհը Երեւանի պանթեոնում տեղ չունի, որովհետեւ բոլշեւիկ շան ծնունդները նրան տարագրության մեջ մեռնելու դատավճիռ էին կայացրել։
Հ.Գ . հուսով եմ, Ա. Մարգարյանի հարազատները որեւէ իշխանության հետ համատեղ այս հարցը արժանապատիվ ձեւով կլուծեն։

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
335Երեկ, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
24623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
25223.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
149020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
128219.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
67718.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
137318.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
62617.09.2026, 21:36