«Հնարավոր է, որ ամռան ամիսներին գներն ավելի բարձրանան». ԿԲ նախագահ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար․«Այստեղ հարցն այն է, թե ինչպես ենք լուծելու խնդիրը։ Մի տարբերակը, որը մեզ առաջարկվում էր՝ արհեստականորեն դրամի փոխարժեքն արժեզրկելն էր, ու այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ արտահանողներին։ Եվ եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա կամ դառնա անկառավարելի, այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են խնդիրներ»։
Հարցին, թե դրամի արժևորման արդյունքում ներմուծվող ապրանքների գները ինչո՞ւ չեն նվազում, Գալստյանն ասաց՝ այս պահին գնաճը 9% է, բայց հնարավոր է, որ ամռան ամիսներին ավելի բարձրանա։ Թե որքան կբարձրանան գները, Գալստյանն ասաց, որ ճշգրիտ չի կարող ասել, քանի որ այս ամիսները շատ տատանողական են՝ կապված սպասվող բերքի առատ կամ սակավ լինելու հետ, թանկ կամ էժան լինելու հետ․ «Բայց տարին, ըստ էության, կավարտենք 8% ավելի բարձր ցուցանիշով»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
251Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
55613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
166513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
52212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
40112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
103511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
162811.08.2026, 21:04