Իսրայելը պահանջել է, որ իր զինվորականները շտապ հեռանան Թուրքիայից

Թուրքիայում իսրայելցիների նկատմամբ իրանական որսի լույսի ներքո Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը կարգադրել է, որ այդ երկրի տարածքում տեղակայված բոլոր զինվորականներն անհապաղ լքեն այն։ Դա վերաբերում է ինչպես պայմանագրային զինծառայողներին, այդ թվում՝ սպաներին, այնպես էլ ժամկետային զինծառայողներին։
Նշենք, որ Թուրքիա մեկնելու համար զինվորականներն արդեն իսկ պետք է հատուկ թույլտվություն ստանային։ Այս բոլոր թույլտվությունները այժմ չեղյալ են հայտարարվել: Զինվորական անձնակազմին արգելվում է անգամ Թուրքիայի տարածքով տարանցիկ թռիչքներ կատարել այլ երկրներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր դարձել, Ստամբուլում իսրայելցիների որս իրականացնող իրանական դիվերսիոն խմբեր են հայտնաբերվել։ Հայտնի է, որ թուրքական հատուկ ծառայությունները բացահայտել են, որ իսրայելցի զբոսաշրջիկները վերհսկվում են, դիվերսանտներից մի քանիսին հաջողվել է գերեվարել, մնացածներին հաջողվել է խույս տալ։
Նախօրեին Իսրայելի ազգային անվտանգության շտաբը Ստամբուլում իսրայելցիների համար սպառնալիքի մակարդակը բարձրացրել է առավելագույն (չորրորդ) մակարդակի, իսկ Թուրքիայի մյուս հատվածներում այդ մակարդակը մնացել է երրորդ աստիճանի վրա։ Իսրայելի քաղաքացիներին կտրականապես չեն խրախուսում թռչել այս երկիր, եթե խիստ անհրաժեշտություն չկա:

«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
5002:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
140Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
137Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
91Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
205Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
98Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
93Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
103Երեկ, 19:54