«ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրենք Աննա Վարդապետյանի թեկնածությունը». Հայկ Կոնջորյան

«Հաստատում եմ, որ ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ բարոյական և արժեքային բարձր հատկանիշներով համապատասխանում է ինչպես օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այնպես էլ այն կարևորագույն առաքելությանը, որը, մեր կարծիքով, պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը»,- հավելել է պատգամավորը:
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ., 18 փետրվարի, ք․ Երևան
Կրթություն
2002 - 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2006 - 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2008 - 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն
Աշխատանքային գործունեություն
09.2003 - 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական
04.2007 - 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ
10.2008 - 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
12.2008 - 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
03.2009 - 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական
03.2013 - 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
07.2014 - 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
04.2018 - 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
04.2019 թ․ - 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
15.02.2020 թ․ - 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար
2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ
02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
Այլ տվյալներ
2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:
2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ:
Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Աբու Դաբի
3112:07
«Պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են»․ «Ուժեղ Հայաստան»
3611:54
«Արդարադատության նախարարն ու հիմնարկի շեֆը պետք է հրաժարական տան». Նաիրա Զոհրաբյան
4611:48
Կալանավայրում մահացել է Արսեն Գևորգյանը (տեսանյութ)
7611:18
«Պատերազմ և աղետներ բերած Նիկոլ Փաշինյանը խաղաղության համաժողովի է մասնակցում»․ Ոսկան Սարգսյան
7410:42
«Շնորհակալություն ՌԴ կառավարությանը՝ իմ խնդրանքին արձագանքելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
9110:18
«Մի օր ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու»․ Արեգնազ Մանուկյան
8310:12
«Ալիևը կանգ չի առնելու, որովհետև նրա հետ «բանակցողը» Փաշինյանն է»․ Անուշ Միրզոյան
7610:00