«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր
![]() 356 Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 16:41 «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը: «Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Փառատոնը կունենա մրցութային 3 ծրագիր։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Թերի Ջորջից բացի, լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված են Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) տնօրեն Օրվա Նիրաբիան, օպերատոր, Կաննի կինոփառատոնի օպերատորական մրցանակի դափնեկիր Վլադիսլավ Օպելյանցը, իսպանացի ռեժիսոր, Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Իսակի Լակուեստան, Կաննի կինոփառատոնի մասնակից Նորա Մարտիրոսյանը։ Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր, մասնավորապես՝ իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջառար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։ Փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Փառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում, այս անգամ՝ հուլիսի 17-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |
«Իմացա՞ք, Գագիկ թագավորի արձանի գլուխը «կերել» են»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10411:12Ցամաքային և ստորջրյա պեղումներ՝ Բերդկունքի ամրոցի տարածքում (լուսանկար)
23215.10.2025, 00:30«Հայաստանը ձգտում է միջազգային մակարդակով արժևորել իր ուրարտական անցյալի ժառանգությունը». Հարություն Վանյան
31912.10.2025, 20:12Կիրանցի վանքի պատերից մաքրվել են ներկերով արված գրառումները (լուսանկար)
34409.10.2025, 20:54«Պատրաստվում են «խրամատ» փորել Եղեռնի հուշարձանի շուրջը»․ Անահիտ Թարխանյան (տեսանյութ)
32009.10.2025, 13:54«Ոսկե բլուր» հնավայր՝ Կուրարաքսյան մշակույթի վաղբրոնզեդարյան բնակատեղերի (լուսանկար)
37708.10.2025, 21:42«Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը»․ Արցախի մշակույթի նախարարություն
37708.10.2025, 16:36«Արարատը մեր աչքերում» միջոցառում՝ Մայր աթոռի բակում
36901.10.2025, 23:18