Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Քրտնաջան աշխատանքի շնորհիվ կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը»․ Միհրան Խաչատրյան

«Քրտնաջան աշխատանքի շնորհիվ կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը»․ Միհրան Խաչատրյան
276
Շաբաթ, 18 հունիսի, 2022 թ., 18:18

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ՝ Միհրան Խաչատրյանի գրառումը․ «Սիրելի քաղաքացիներ, ընկերներ, գործընկերներ,
Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։
Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։ Բայց ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։
Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի
փառքը և բարձր հեղինակությունը»: