«Ակցիաները շարունակվելու են»․ Սաղաթելյանը՝ առաջիկա անելիքների և հաջորդ հանրահավաքի մասին
![]() 300 Շաբաթ, 18 հունիսի, 2022 թ., 23:26 «Առաջիկայում կներկայացնենք այն մեխանիզմները, թե քաղաքացիներն ինչպես կարող են ընդգրկվել մեր աշխատանքների մեջ։ Մենք օգտվելու ենք բոլոր կարող մարդկանց հնարավորություններից։ Համախմբելու ենք մեր ողջ ներուժը»,- Ֆրանսիայի հրապարակում տեղեկացրեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Երկուշաբթի օրվանից պլանավորել ենք հանրապետության բոլոր մարզերում դիմադրության օջախներ ձևավորելու կորդինացիոն խորհուրդներ ստեղծել: Այս ընթացքում՝ Արցախում և սփյուռքում դիմադրության օջախների ձևավորման գործընթացը համարեք սկսված»,- հայտնեց նա։ «Եկող շաբաթվա ընթացքում շարունակվելու են մեր ակցիաները և գործողությունները։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 19։30-ին՝ այս հրապարակում։ Բացի այդ, յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 19։30-ին, շարժման առաջնորդները, խորհրդարանական երկու խմբակցությունների պատգամավորները կլինեն այս այգում ՝ հանդիպելու մեր քաղաքացիների հետ»,-եզրափակեց Շարժման առաջնորդը։ |

«Փաշինյանն ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ»․ Հակոբ Բադալյան
15317:48
«Կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը չի պատկերացնում, որ լրագրողը կարող է վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»․ Րաֆֆի Ասլանյան
18817:18
«Իրանցի բանակցողները մեզ «աղաչում են» գործարք կնքել»․ Թրամփ
25117:12
«Անընդունելի է ՀՀ կառավարության անտարբերությունը Բաքվի բանտերում տառապողների նկատմամբ»․ Ռոբերտ Ամստերդամ
12117:00
«Շահրամանյանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել», «Ստում է, ես ներկա եմ եղել»․ վեճ՝ Լիլիթ Գալստյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև (տեսանյութ)
13516:54
«Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
10116:42
Պուտինը սահմանափակել է կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերումը ԵԱՏՄ երկրներ
20816:15
«ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել Իրանի դեմ գործողությանը օգնելու համար». Թրամփ
21816:07
