Ջոնսոնը խոստացել է յուրաքանչյուր 120 օրը մեկ պատրաստել 10 հազար ուկրաինացի զինվորի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է օգնել 120 օրը մեկ 10000 ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը՝ որպես Ուկրաինայի աջակցության մաս: Այս մասին հայտնում է The National-ը։
Ջոնսոնը ներկայացրել է ռազմական օգնության՝ չորս կետից բաղկացած ծրագիր, ներառյալ երաշխավորումը, որ Ուկրաինան «ավելի արագ ստանա զենք, տեխնիկա, զինամթերք և վերապատրաստում, քան թշնամին», «շարունակական ֆինանսավորման և տեխնիկական աջակցության» տրամադրումը և այլընտրանքային ցամաքային ուղիների մշակումը՝ հաղթահարելու համար Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նավահանգիստների շրջափակումը: Վարչապետը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան նպատակ ունի աշխատել դաշնակիցների հետ՝ յուրաքանչյուր 120 օրը մեկ ուկրաինացի մինչև 10000 զինվոր վերապատրաստելու համար:
Միաժամանակ, մինչև 2025 թվականը Մեծ Բրիտանիայի կանոնավոր բանակի թիվը 82 հազարից կկրճատվի մինչև 72,5 հազար մարդու, ինչը երկրի զինված ուժերի նվազագույն չափն է 1714 թվականից ի վեր։ Դաունինգ Սթրիթը շեշտը դնելու է «առավել կատարյալ տեխնոլոգիաների» վրա։
Ավելի վաղ Ջոնսոնը նախազգուշացրել էր դաշնակիցներին, որ Ուկրաինայում հակամարտությունը կտևի մի քանի տարի։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «Կիևի օտարերկրյա կողմնակիցները» պետք է «ամեն գնով պահպանեն իրենց հանգստությունը»՝ ապահովելու համար, որ «քաջարի Ուկրաինան» ունենա «ռազմավարական ճկունություն՝ օգնելու նրան գոյատևել և ի վերջո հաղթել»:
Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի վարչապետն անսպասելի այց է կատարել Կիև՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարների՝ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելու հաջորդ օրը՝ աջակցելու երկրի ԵՄ ձգտումներին։ Այցի ընթացքում Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է ռազմական պատրաստության ընդլայնված ծրագիր։

Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
2812:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
5111:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7111:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6811:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
9609:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
10109:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
8809:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
16701:06