«Դուք չեք ներելու ինքներդ ձեզ»․ Տիգրան Աբրահամյան
![]() 260 Երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ., 21:48 «Մենք գտնվում ենք մի կառույցի դիմաց, որը ճշգրիտ տիրապետում է, թե ինչ է տեղի ունենում սահմանին և ինչ է տեղի ունենում երկրի ներսում։ Սա այն կառույցն է, որը գիտի, թե ինչ է տեղի ունեցել 2018թ․ հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտի, թե ովքեր և ինչ որակի մարդիկ են եկել իշխանության, տեղյակ է թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, և իհարկե, թե ինչ է տեղի ունենում հետպատերազմյա ժամանակաշրջանում»,- Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս կառույցը՝ գիտակցելով մեր երկրում առկա իրավիճակը, այս իշխանությունների բոլոր հանցագործությունները և դրսևորելով անտարբեր պահվածք՝ կրկնակի, եռակի, քառակի է պատասխանատվություն կրելու»,- ասաց նա։ «Ես ուզում եմ, որ այստեղ աշխատող ցանկացած ծառայող մշտապես հիշի՝ ինքն առաջին հերթին ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Դուք պետք է հիշեք, որ դուք համազգեստ, կոչում կրող մարդիկ եք։ Ձեր ընտրած ճանապարհը մեզ և մեր երկիրը տանելու է դեպի անդունդը, դուք չեք ներելու ինքներդ ձեզ»,- ԱԱԾ-ի դիմաց ասաց պատգամավորը։ Ամփոփելով երթը, կազմակերպիչները հիշեցրեցին հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
