Վրաստանում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի

Թբիլիսիում հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Եվրոմիությանը Վրաստանի ինտեգրմանը, հայտնում է Sputnik Գրուզիան։
Գործողությունը տեղի է ունենում ԵՄ գագաթնաժողովի նախօրեին (հունիսի 23-24), որտեղ քննարկվելու է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։ Անցյալ շաբաթ Եվրոհանձնաժողովը բոլորին, բացի Վրաստանից, խորհուրդ տվեց առայժմ պահպանել կոնկրետ պայմանները։
Ռուսթավելի պողոտայում հավաքվել էին ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողական միավորումներ տարբեր բուհերից։
Ակցիայի կազմակերպիչը իշխանություն նկատմամբ ծայրահեղ քննադատական դիրքորոշում ունեցող քաղաքացիական «Ամոթ է» շարժումն է։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներն այս շարժումն անվանում են իրենց հիմնական մրցակցի՝ ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը։
Հենց «Ազգային շարժմանն» ու նրա համախոհներին են իշխանությունները բազմիցս մեղադրել իրենց լոբբիստների միջոցով Արևմուտքին Վրաստանի դեմ հրահրելու մեջ, որպեսզի երկիրը «Վրացական երազանքի» օրոք չստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ։
Ակցիայի վայրին հարող տարածքում մոբիլիզացվել են ՆԳՆ ուժերը։
Ցույցի մեկնարկից քիչ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է արել, որում նշել է հանրահավաքում հանգստության պահպանման կարևորությունը։ Ավելի վաղ նախագահը մեղադրել էր և՛ «Վրացական երազանքին», և՛ ընդդիմությանը այն բանում, որ Եվրոհանձնաժողովը դեռ խորհուրդ չի տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ:

«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
321:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
2321:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
3321:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
3020:54
Կնոջը պարբերաբար բռնության ենթարկած և նրան ընթացող մեքենայից դուրս հրած անձը կալանավորվել է
4420:48
«Նոր ճանապարհը ներառում է Տիգրանաշենով անցնող հատվածը». Մանե Թանդիլյան
6320:30
Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
4220:24
«ՔՊ-ականներն ու ՀՅԴ-ականները վիճում են, թե ով է ավելի շատ բոլշևիկ». Միհրան Հակոբյան
5219:48