Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը վերադառնում է նոր անակնկալներով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Այս տարի փառատոնն անցկացվելու է երկրորդ անգամ․ հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակները, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերը, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը միավորվելու են ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումների շուրջ։ Այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։
SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։
Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում է և ժամանակակից պարը «տանում» Հայաստանի մարզեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
395Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
35813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
36213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
44512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
40312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
53610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
71908.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
86307.09.2026, 08:42