Կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:
Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հանցավոր մտադրությունների իրագործումը խափանելու ուղղությամբ:
Նախազգուշացում. թմրամիջոցների առաձնապես խոշոր չափերով մաքսանենգության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
7508:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
138Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
291Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
39707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
79007.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55504.11.2026, 15:24