Ստեփանակերտում խնջույքի ժամանակ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է

2022թ. հունիսի 22-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Ս-ն, Մ. Խ-ի կողմից հրավիրված լինելով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 3 հասցեում կազմակերպված խնջույքին, սեղանի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելուց հետո, Կ. Ս-ն իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է հրազեն հանդիսացող, մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը և սեփական անձի առավելությունն ընդգծելու անթաքույց մոլուցքով մղված, շրջապատին և հասարակությանը հակադրվելու, հակազդելու ցանկությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու խնջույքին ներկա գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև արհամարհելով հասարակական հարաբերություններում ընդունված համակեցության կանոնները, այդ թվում՝ հաշվի չառնելով գիշերային ժամին բնակավայրում գտնվելու հանգամանքը, նշված հրազենի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված՝ արձակել է կրակոցներ՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Դեպքի առթիվ 23.06.2022թ. հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ: Կ. Ս-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել և ճանաչվել է իրեղեն ապացույց:
Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
7508:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
138Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
291Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
39707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
79007.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55504.11.2026, 15:24