Դեֆոլտը ցույց տվեց պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա. ԱՄՆ

Դեֆոլտը ցույց տվեց, թե պատժամիջոցներն ինչ չափով են ազդել Ռուսաստանի տնտեսության վրա, ասել է ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնյան։ Reuters-ը հայտնում է, որ բարձրաստիճան պաշտոնյան այս մասին ասել է լրագրողներին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հրապարակել է տեղեկատվական թերթիկ, որտեղ մանրամասն ներկայացված են G7-ի հնարավոր գործողություններն Ուկրաինային աջակցելու և Մոսկվայի նավթային եկամուտների հետագա սահմանափակման համար։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ հունիսի 27-ի գիշերը Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ դեֆոլտ է թույլ տվել արտարժութային սուվերեն պարտքի դիմաց:
«Ռուսաստանի դեֆոլտի այսօրվա լուրերը, որոնք առաջինն են վերջին մեկ դարում, ցույց են տալիս, թե որքան ուժեղ են եղել Միացյալ Նահանգների ձեռնարկած միջոցները՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, և ինչ լուրջ ազդեցություն են դրանք ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»,- ասել է պաշտոնյան Գերմանիայում Մեծ յոթնյակի շրջանակում կայացած ճեպազրույցում։
Ավելի վաղ որոշ պարտատոմսերի սեփականատերեր հայտնել էին, որ երկուշաբթի օրը ժամկետանց արժեկտրոններ չեն ստացել, երբ վճարման վերջնաժամկետը լրացել է նախորդ օրը:
Կրեմլը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը դեֆոլտի պատճառ չունի, սակայն պատժամիջոցների պատճառով չի կարող գումար ուղարկել պարտատոմսերի սեփականատերերին։ Մոսկվան մեղադրել է Արևմուտքին արհեստական դեֆոլտի մեջ ներքաշելու փորձի մեջ։

«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
611:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5611:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6111:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
8709:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
9309:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
8109:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
16301:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
15600:06