«Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր»․ Արցախի ՄԻՊ
784 Ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ., 12:18 «Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում»,- «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա նշել է, որ նախօրեին կապ է հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ և նրանց տեղահանվելու հետ կապված տեղեկություններ չկան։ «Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,- ասել է նա։ «Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։ Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։ |
«Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան
8915:18Իրավիճակը Տավուշում՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8115:06«Էդ Հ1-ն անջատեք, տեսեք՝ ինչ ա կատարվում»․ ակցիայի մասնակից (տեսանյութ)
12014:00«Ձեր աղոթքների շնորհիվ դուրս եմ գրվում հիվանդանոցից». Զառա Արամյան
8113:48«Ծննդյանս օրն ուզում եմ ՀՀ-ն տեսնել առանց Նիկոլի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
12213:36Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին (տեսանյութ)
12013:24«Անօրինականը ձեր ու ձեր ղեկավարի գործողություններն են»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
9513:06«Ո՞նց կարա քշի քաղաքացու վրա ու ասի՝ լավ եմ անում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
9412:36