Ինչ մատանի են նվիրել 50 Cent-ին Հայաստանում

ԴԱՖՆԷԶԱՐԴ ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը Հայաստանում մատանի է նվեր ստացել։
«Պատասխանելով բազմաթիվ նամակների և մեկնաբանությունների՝ սիրով ներկայացնում ենք ՀԱՅԱ մատանու խորհրդանշական իմաստը։
Մատանու վրա վերստեղծել ենք մեր քաղաքակրթության հնագույն աստվածներից մեկին՝ ՀԱՅԱ_ՀԱԼԴԻ_ԽԱԼԴԻ(Ի)Ն։
Հնագույն առասպելը պատմում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին ու դարձան աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Այդ աստվածներից մեկը Հայան է, որի անվանումից էլ առաջացել է Հայաստան երկրի ինքնանվանումը: Հայան իմաստության, տիեզերքի, հզորության և բնության աստվածն էր, նրանից էին ծնունդ առել առաջին մարդիկ, մայր բնությունը և բոլոր բարիքները…
Ոսկյա եղջյուրները խորհրդանշում են Հայայի երկնային ծագումը։
Աչքերը սև ադամանդից են, ճակատի մեջտեղում Արևն է՝ դեղին ադամանդով, և որպես թագ, և որպես հզորություն։
Մատանու հենքը խորհրդանշում է հայոց լեռները։
Մենք հպարտ ենք, որ հենց այս միստիկ և հզոր կերպարով հայկական արտադրանքը ներկայանալու է աշխարհին։
Չէ որ սա հենց այն զարդն է, որով ճանաչվել են հնում և կճանաչվեն նաև այսօր»։




Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
84728.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
67824.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70323.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69823.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
86420.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
88019.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
187719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
81819.10.2026, 11:48